News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Apple-ն Amazon-ին ամսական ավելի քան 30 մլն դոլար է վճարում AWS ամպային ծառայությունների օգտագործման համար:

Եթե ծախսերը պահպանվեն ընթացիկ մակարդակում, ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում դրանք կհասնեն 360 մլն դոլարի՝  ավելի քան 10 տոկոսով գերազանցելով նախորդ տարվանը, հաղորդում է IXBT-ն:

Աղբյուրի խոսքով՝ Apple-ի այս ծախսերն արտացոլում են արագ եւ հուսալի օնլայն ծառայություններ տրամադրելու ընկերության վճռականությունը, ինչպիսիք են iCloud-ը, անգամ, եթե դա կախված է մրցակցից:

Քանի որ Apple-ի հիմնական արտադրանքի՝ սմարթֆոնների շուկան մոտենում է հագեցմանը, ընկերությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում օնլայն ծառայություններին:

Հայտնի է, որ վերջերս արտադրողը դադարել էր հրապարակել  iPhone-ի եւ մյուս սարքերի վաճառքների որակական ցուցանիշները: Սակայն մամուլում ավելի քիչ ուշադրություն է դարձվում նրան, որ Apple-ը սկսել է  մանրամասն տեղեկություններ ներկայացնել ծառայությունների եկամուտների մասին, այդ թվում iOS App Store-ի, AppleCare-ի, Apple Pay-ի եւ iCloud-ի: Սա զարմանալի չէ, եթե հիշենք, որ աշխարհում Apple-ի ավելի քան մեկ միլիարդ սարքեր են օգտագործվում, որոնց աշխատանքը այս կամ այն չափով կապված է ամպային  ծառայությունների հետ:

Ընկերությունը մեծ միջոցներ է ներդնում սեփական ենթակառուցվածքի ստեղծման մեջ. 2018-ի հունվարին Apple-ը հաղորդել էր ԱՄՆ-ում տվյալների մշակման կենտրոնների համար 5 տարվա ընթացքում 10 մլրդ դոլար հատկացնելու ծրագրերի մասին: Դեկտեմբերին ընկերությունը մանրամասնել էր, որ այդ գումարից 47.5 մլրդ դոլարը պատարստվում է ծախսել 2019 թվականի ընթացքում:

Աղբյուրի տվյալներով՝ որոշ ժամանակ առաջ Apple-ը համաձայնագիր է ստորագրել, որով պարտավորվում է AWS-ի համար առնվազն 1.5 մլրդ դոլար ծախսել 5 տարվա ընթացքում: Համեմատության համար՝ վերջին ֆինանսական տարում Apple-ի բոլոր օպերացիոն ծախսերը կազմել են 30.94 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ