News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի մասին խոսեց՝ բացի կոնկրետ հայեցակարգից։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպիսի գնահատականով գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալոով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա դիտարկմանը, թե չունենք Ղարաբաղի հարցի լուծման հայեցակարգ։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անգամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց՝ բացի կոնկրետ հայեցակարգից:

Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի, որը ո՛չ Լևոնի,ո՛չ Ռոբերտի,ո՛չ Սերժի հայեցակարգերի հետ կապ չունի:

Բա ու՞ր է էդ հայեցակարգը, Նիկոլ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:

Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:

Հ.Գ.

Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս...

Բա դու ինչի՞ համար ես,այ ընկեր: Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ»։

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպմա ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ «Չունենք հայեցակարգ՝ ինչպես ենք ուզում լուծվի Ղարաբաղի հարցը. երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս ու հարցը այսպես կլուծես»։ Նա նաեւ հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է․ «Բնականաբար ունեմ, բայց ես չեմ ուզում դա լինի իմ պատկերացումը, որովհետև ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չի: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ պատկերացնի, թե այդ հարցի հետ ինչ պետք է լինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ