News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքում ապրիլի 23-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը փակ է:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է մառախուղ):

Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին (տեսանելիությունը 5 մ) և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում բուք է:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Քաջարան, Գորիս, Կապան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում:

Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Տպել
Ամենաշատ