News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 40-ի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Շրի Լանկայի իշխանություններին:

Մինչ այդ հաղորդվում էր 29 ձերբակալվածի մասին: Նրանց թվում, ըստ տվյալների, նաեւ ֆուրգոնի վարորդն է, որը ենթադրաբար օգտագործվել է մահապարտ ահաբեկիչների կողմից, ինչպես նաեւ տան սեփականատերը, որտեղ ապրել են նրանցից մի քանիսը:

Շրի Լանկայի անվտանգության ծառայությունները պայթյունների շարքի կազմակերպման գործով հարցաքննության համար ձերբակալել են Սիրիայի քաղաքացու: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Ոստիկանության ահաբեկչական գործունեության հետաքննության բաժինը ձերբակալել է Սիրիայի քաղաքացուն պայթյունների շարքի կազմակերպման գործով հարցաքննության համար», -ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ սիրիացու ձերբակալումը կատարվել է նաեւ մյուս կասկածյալների ցուցումունբներ տալուց հետո, հաղորդում է ՏԱԱՍ-ը:

Ավելի վաղ իշխանությունները հաղորդել էին, որ Շրի Լանկայի տարածքում կիրակի կատարված պայթյունների շարքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 310-ի: Տուժածների թիվը մոտ 500 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ամենաշատ