News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։

Պատգամավորները, մասնավորապես, միաձայն հավանություն են տվել.

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների փաթեթին ( «կողմ»՝ 115, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0);

2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին» օրենքը («կողմ»՝ 117, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0);

«Հայաստանի ընդերքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը («կողմ»՝ 118, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0);

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում եւ «Հայաստանի քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը («կողմ»՝ 117, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0)։

Առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու օրինագիծը («կողմ»՝ 116, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0), ինչպես նաեւ վավերացվել է Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ փոխադարձ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը («կողմ»՝ 115, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 0)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ