News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երևան ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը հանում է օրակարգից:

Նա նշեց, որ հանում է օրակարգից այդ հարցը, քանի որ այն վերաբերում է ոչ միայն Երեւան քաղաքին, այլ ողջ հանրապետությանը, հետեւաբար, ավելի լայն քննարկումններ են պետք, ավելի ուշ նորից կանդրադառնան այս հարցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի Հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին:

Համապատասխան որոշման նախագծում ասվում է.

«Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երեւան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» անվանումով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Տպել
Ամենաշատ