News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման եւ փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը եւ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող եւ արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Գեորգի Ավետիսյանը կարեւորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերն ու ջուրը:

ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացրել է, որ Տեսչական մարմինը պատրաստ է տնտեսվարողների հետ համատեղ հասկանալ ոլորտի հիմնախնդիրները եւ տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

Ոլորտի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նմուշներ վերցնել ձկան կերից՝ հակաբիոտիկների եւ հորմոնների անուղղակի օգտագործումից խուսափելու համար:

Տպել
Ամենաշատ