News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

1980-ականներից մինչեւ այսօր Գրենլանդիայում սառույցների հալվելու տեմպը 6 անգամ ավելացել է: Նման եզրակացությունն առկա է Դանիայից, Նիդերլանդներից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից գիտնականների խմբի կողմից անցկացված հետազոտությունում:

Մասնագետները վերլուծել են 1972-2018 թվականներին Գրենլանդիայի սառույցների զանգվածի կրճատման մասշտաբները: Փորձագետների հաշվարկներով՝ դրանով Դանիային պատկանող կղզիների սառույցների կորուստը 46 տարվա ընթացքում հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի 13.7 մմ-ով(+/- 1,1 մմ) բարձրացման: Ընդ որում համաշխարհային օվկիանոսի մակարդակի աճի կեսից ավելին կատարվել է գիտնականների նշած ժամանակահատվածի վերջին 8 տարիներին:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ 1972-80-ականներին Գրենլանդիան տարեկան կորցրել է մոտ 47 Գտ սառույց, 1980-1990 թվականների ընթացքում՝ տարեկան 51 Գտ, 1990-2000 թվականներին՝ տարեկան 41 Գտ, 2000-2010-ններին 187 Գտ, իսկ 2010-2018 թվականներին՝ տարեկան 286 Գտ:

Այդ կապակցությամբ հետազոտություն իրականացրած մասնագետները զգուշացնում են, որ իրենց հայտնաբերված միտումները, ամենայն հավանականությամբ, առաջիկայում ավելի մտահոգիչ կդառնան:

Գիտնականները բացատրում են, որ Գրենլանդիայի հյուսիս-արեւմուտքում եւ հյուսիս-արեւելքում սառույցների հալվելու տեմպերը նախորդ տասնամյակներին այդքան բարձր չեն եղել, ինչպես կղզու մյուս շրջաններում: Համապատասխանաբար գլոբալ տաքացման պատճառով դրանց աճը հղի է համաշխարհային մակարդակի ավելի արագ բարձրացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ