News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները, ինչպես նախկին, այնպես էլ ներկա, թերագնահատում են Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման եւ փոխհատուցման կարեւորությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական գործերի հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունների ծրագրում Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման դրույթ չկա, սակայն 100 տարի անց չի կարելի խոսել միայն ճանաչման եւ կանխարգելման մասին: Կա պահանջների շրջանակ եւ հարկավոր է առաջ գնալ:

«Այժմ մենք այն փուլում ենք, որ Ցեղասպանության հարցը ոչ մի լուրջ կառույցի կողմից չի վիճարկվում: Եվ անգամ Թուրքիան վիճարկում է հանցագործության որակավորումը, սակայն չի վիճարկում ողբերգական իրադարձությունները: Եթե կան էլ մի քանի այդպիսի երկներ՝ Բրիտանիան, Իսրայելը, դա անում են բացառապես նրա համար, որ չանհանգստացնեն Թուրքիային», - նշեց Մանոյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին, ընդհակառակը, խոսել են այնպիսի երկրներ, ինչպիսին Եգիպտոսն է:

Ինչ վերաբերում է իրավական քայլերին, նախքան դրանք սկսելը, հարկավոր է մանրակրկիտ նախապատրաստել ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից, հատկապես որ թուրքական հասարակության մի մասը այլեւս չի հավատում իշխանություններին եւ չի վախենում խոսել: «Պետք է շարունակել աշխատել թուրք հասարակության հետ:

Նման  հնարավորություն կա, եւ փոխհատուցման հարցը քննարկելիս պետք է նրբանկատ մոտեցում ցուցաբերել: Մարդիկ կարող են մտածել, որ դա պետք է կատարվի իրենց հաշվին, եւ դա դեր կխաղա ճանաչման հարցում », - ավելացրեց Կիրո Մանոյանը:

«Ավանդական հարցն է, թե ինչ  կասի ԱՄՆ նախագահը: Թրամփի դեպքում կանխատեսումը ավելի դժվար է: Բայց պետք է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ ԱՄՆ նախագահները ապրիլի 24-ին ելույթ են ունենում, եւ կրկին, որպեսզի չանհանգստացնեն Թուրքիային, չեն օգտագործում ցեղասպանություն բառը», - նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ ստորին պալատն արդեն մի քանի անգամ ճանաչել է ցեղասպանությունը եւ օրակարգում կան բանաձեւեր: Ամերիկյան նահանգների ճնշող մեծամասնությունը այսպես թե այնպես ճանաչել են ցեղասպանությունը, օրենսդիր մարմինը պետք է հետեւի իրենց օրինակին », - ասաց Մանոյանը:

«Ինչ ակնկալել Թուրքիայից: Լավատեսության համար հիմքեր չկան: Թուրքիան մերժում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու նախաձեռնությունները եւ ակնկալիքներ չկան, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը`  միաժամանակ նշելով արխիվները, մասնավորապես` Վատիկանի արխիվը ուսումնասիրելու կարեւորությունը:

ՀՅԴ  ներկայացուցիչը նշեց երկրների լայն աշխարհագրությունը, որտեղ իշխանությունները, հայ համայնքների հետ միասին, նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչ վերաբերում է արեւելյան երկրների հետ աշխատանքին, Կիրո Մանոյանը նշեց, որ Արեւելյան երկրներում հայ համայնքները կամ փոքրաթիվ են կամ  չկան:

Դրան ավելանում է  Արեւելքի բնակիչների մտածելակերպը: «Բայց դա չի նշանակում, որ աշխատանք չի տարվում: Օրինակ, Չինաստանը չի ճանաչել, բայց չի էլ ժխտում: Շեշտադրումը դրվում է Արեւմուտքի կամ Մերձավոր Արեւելքի վրա միայն այն պատճառով, որ խաղացողները այդ իրադարձությունների կամ ականատեսը կամ մասնակիցն են եղել  », - հիշեցրեց Մանոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ