News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում եւ ավագանու նիստին չես կարող բացառել նաեւ էմոցիաների ամպլիտուդների բարձրացումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես հասկանում եմ, որ խորհրդարանները բաց հարթակներ են։ Այնպես չէ, որ ազգային ժողովում նման միջադեպեր չեն լինում։ Ես խորհուրդ եմ տալիս շատ ծանր չտանել, հնարավոր է նյարդերի լարում։ Ես ընդհանրապես կողմ եմ ավելի կոռեկտ լեզվաբանավեճի, սակայն խորհրդանում չես կարող բացառել նաեւ էմոցիաների ամպլիտուդների բարձրացումը, նորմալ է խորհրդարանի, ավագանու համար»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստին ԲՀԿ-ական ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը «Ապե, հլը մի հատ դուրս արի» ասելով, դուրս հրավիրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին։ 

Տպել
Ամենաշատ