News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դուք ունեք մի ավագանու անդամ, որը նաեւ պետական պաշտոնյա է եւ ակտիվ ֆեյսբուքյան գործունեությունը է ծավալում, հաճախ անդրադառնում է նաեւ մեր կուսակցության ղեկավարին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դիմելով Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանին, սակայն այդպես չնշեց, թե կոնկրետ ում մասին  էխոսքը:

Խաժակյանը հիշեցրեց, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են դադարեցվել ավագանու որոշմամբ, եթե նա մեկ նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու քվեարկություններից մեկսից ավելիից. «Հիմա ձեր գործընկերն այս նստաշրջանի նիստերին առհասարակ չի եկել: Եվ եթե անձնական վիրավորանքներ են լինում սոցիալական հարթակներում, արդյոք հետամուտ եք լինում»:

Ի պատասխան Սուրեն Էյրամջյանը նշեց. «Քանի որ օրակարգի հետ կապ չոււնի, առաջարկում եմ ավագանու նիստից հետո միասին անդրադառնալ այդ հարցին»:

Իր հերթին ԲՀԿ խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանը կոչ արեց «Իմ քայլի» անդամներին իրենց ավելի կոռեկտ պահեն սոցիալական ցանցերում. «24 ժամ 7 օր սկզբունքով նրանք աշխատում են ֆեյսբուքում: Չեմ կարծում, որ նրանց ֆեյսբուքից են ընտրել: Այդպիսի անդամները չպետք է լինեն ավագանու անդամ, թող գնան ֆեյսբուքում զբաղվեն քաղհասարակության ակտիվ գործունեությամբ: Թող վայր դնեն իրենց մանդատները: Ես չգիտեմ, եթե ֆեյսբուքից են ընտրվել, երեւի Ցուկերբեգն էլ ԿԸՀ նախագահն է եղել»,-ասաց նա, որին հաջորդեցին ծափահարություններ դահլիճից:

Տպել
Ամենաշատ