News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Իմ քայլի» անդամի կողմից ռեպլիկ եղավ, որը այդ պահին ճիշտ չէր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը՝ անդրադառնալով ավագանու նիստին գրանցված միջադեպին։

«Նորմալ է, կարող է էմոցիանոլ պահեր լինել, այս միջադեպը կարելի է անցած համարել։ Մենք Ուկրաինան չենք, Վրաստանը չենք, մենք առողջ բանավիճում ենք, մենք որպես հայ եւ էմոցիոնալ  ազգ, լրիվ նորմալ է, ոչ մի վատ բան չեմ տեսնում»,– նշեց նա։

Ավագանու ԲՀԿ–ական անդամը վստահեցնում է՝ որեւէ մեկի հետ խնդիր չունեն, մենք բարձրաձայնում են երեւանցիների խնդիրները։

Միջադեպի անմիջական մասնակից ԲՀԿ–ական ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը ասաց, որ ոչ ոքի հետ հաշիվներ չունի, ավելին՝ «ապերով» է դիմել «Իմ քայլի» անդամին. «Ես ոչ մեկի հետ հաշիվներ չունեմ, ոչ էլ նպատակ ունեմ, թշնամանք չկա, զայրացա, երբ նկատեցի, որ ինձ երկար է նայում։ Ամեն անգամ էլ նման դեպքեր լինում է, դուք էլ եք նման ռեպլիկներ անում»,–ասաց նա լրագրողներին։

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը իր հերթին նշեց, որ գլոբալ հարցը՝ աղբահանության հարցն է.  «Այս ամեն ինչը գալիս է նրանցից, որ բոլորս մտահոգված են, ուզում ենք, որ նախընտրական խոստումները իրականան, երեւանցին զգա, որ երկրում փոփոխություններ կան, մի փոքր էմոցիոնալ, մի փոքր սուբյեկտիվ, մի փոքր օբյեկտիվ, դա չի կարեւորը, կարեւորն այն է, որ այն ինչ երեւանցուն խոստացել են, կատարվի»։

Լրագրողի դիտարկմանը, թե իր ասածը միջադեպի հետ կապ չունի, պատգամավորը ասաց. «Ես միջադեպը չեմ քննարկում, ես քննարկում եմ գլոբալ հարցը, որը Երեւանի վիճակի, այդ թվում աղբահանության հարցն է»։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստին ԲՀԿ-ական ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը «Ապե, հլը մի հատ դուրս արի» ասելով, դուրս հրավիրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին՝ իրեն երկար նայելու համար։

Տպել
Ամենաշատ