News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում:

Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին:

Հիշեցնեմ, որ այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ եւ ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը:

Դեռ շաբաթներ առաջ մեր ԱԳՆ-ին հարցեր էի ուղղել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին՝

1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետեւում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:

2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձեւակերպումները բավարարում են Հայաստանին եւ համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ:

Չեմ ուզում առաջ ընկնել եւ տալ գնահատականներ, բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ