News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Էրեբունի» ռուսական ավիաբազայի զարգացման նախագծեր կան, սակայն ես տեղեկություններ չունեմ դրա ամբողջական վերազինման մասին: Ապրիլի 23-ին Ազգային ժողովի պուրակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը Երեւանում «Երեբունի» օդանավակայանում ռուսական բազայի նախատեսվող վերազինման մասին:

Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ ինքն այս թեմաով մանրամասն խոսելուն պատրաստ չէ: «Կան զարգացման որոշակի նախագծեր, բայց ինչ վերաբերում է ամբողջական վերազինմանը եւ նոր տեխնիկայով հագեցմանը, ինձ նման ծրագրերի մասին հայտնի չէ»,- շեշտեց Կոպիրկինը:

Ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչությունում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ այժմ «Էրեբունի» ավիաբազայի սպառազինության մեջ եղած ՄիԳ-29 օդանավերը կփոխարինվեն բազմաթիրախային կործանիչներով՝ Սու-30 ՍՄ-երով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ավիաբազայի վերազինումը Սու-30 ՍՄ-երով նախատեսվում է սկսել արդեն հաջորդ տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ