News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Երեւանում վերջին 5 տարիների ընթացքում բժշկական հաստատություններից 3538 քմ տարածք անհատույց, վարձակալությամբ են տրվել կամ անգամ օտարվել են տարբեր կազմակերպությունների: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը:

Նրա խոսքով, նույն կերպ դպրոցների տարածքներից տրվել է շուրջ 27 հազար քմ եւ մանկապարտեզների տարածքներից 4 400 քմ: Ավանեսովը նշեց, որ դա այն դեպքում, երբ Երեւանի գրեթե բոլոր համայնքներում կա մանկապարտեզների խիստ պակաս եւ շատ ծնողներ չեն կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ տալ, քանի որ քանակը լրացել է:

Նա նկատեց, որ շատ մանկապարտեզներից մեծ քանակի տարածքներ օգտագործվում են, որպես ԵԿՄ տարածքներ:

«Երեւանի կենտրոնում, Վարդանանց փողոցում գտնվող թիվ 40 դպրոցը ահավոր վիճակում է: Այդ դպրոցից 620 քմ տարածք 25 տարով անհատույց, առանց որեւէ վճարի կառավարությունը տված է մի հայտնի ՀԿ-ի: Պատ են շարում, առանձնանում են դպրոցից եւ գործում են լրիվ առանձին»,-ասաց նա՝ հավելելով, որ դրան զուգահեռ կան դպրոցներ, որտեղ երեխաները ստիպված են երկու հերթով գնալ դպրոց, եւ կարծես լուծումներ չկան, բայց իրականում լուծումները կան: Ավանեսովը նշեց, որ այս խնդրով դիմելու է քաղաքապետարանին եւ նաեւ առանձին գրությամբ՝ վարչապետին:

Իր հերթին քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Մենք սկսել ենք գույքը հետ վերադարձնելու պրոցեսը, եթե այն չի ծառայում համայնքին կամ չի ծառայում պայմանագրի կետերին: Որխպես օրինակ կարող եմ բերել Մալաթիա Սեբաստիա համայնքում մանկապարտեզի օրինակը: Այդտեղ պայմանը եղել է այնպես, որ եթե 200 երեխա այդ մանկապարտեզը անվճար  կսպասարկի, ապա կարող է շարունակել իր գործունեությունը: Եթե ոչ, հետ պետք է վերադարձվի: Այնտեղ խոսակցությունը եղավ, որ 30-33 երեխայի կարող են սպասարկել: Բնականաբար, մենք պրոցեսը սկսել ենք, որ գույքը հետ բերենք համայնքին»:

Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն էլ հավելեց, որ այս պահի դրությամբ 165 մանկապարտեզից 40 տարածք վերջին մի քանի ամսվա մեջ ազատվել է:

Տպել
Ամենաշատ