News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Զատկի տոների ժամանակ Շրի Լանկայում տեղի ունեցած հարձակումների շարքը պատասխան էր Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի  մզկիթների վրա հարձակումներին: Երկրի խորհրդարանում, մեկնաբանելով հետաքննության առաջին արդյունքներն, այս մասին ասել է  Շրի Լանկայի պաշտպանության նախարարի տեղակալ Ռուվեն Վիեվարդենեն, հաղորդում է DW-ն:

Քրայսթչըրչում մարտի 15-ին հարձակում էր կատարվել իրարից մոտ 5 կմ հեռտավորության վրա գտնվող  երկու եկեղեցիների վրա: Ավստրալիայի 28-ամյա քաղաքացի, աջ ծայրահեղական Բրենտոն Տարանտը թաքնված տեսախցիկով նկարահանել էր հարձակումը եւ համացանցում ուղիղ հեռարձակում իրականացրել: Ահաբեկչության արդյունքում 50 մարդ էր զոհվել: Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել էր Տարանտին, ավելի ուշ նրան սպանության մեղադրանքներ էին ներկայացվել:

Զատկի կիրակի Կոլոմբոյի 3 հինգ աստղանի հյուրանոցներում, ինչպես նաեւ երեք կաթոլիկ եկեղեցիներում պայթյունները գրեթե միաժամանակ էին տեղի ունեցել: Դրանք բոլորը կատարվել էին մահապարտների կողմից, որոնք  Շրի Լանկայի քաղաքացիներ էին:

Ահաբեկչությունների հետեւաքնով մահացել է առնվազն 321 մարդ, մոտ 500-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Մահացածների թվում 32 օտարերկրացի կա, նրանք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Չինաստանի, Նիդերլանդների,Բելգիայի, Թուրքիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Բանգլադեշի եւ Պակիստանի քաղաքացիներ են:

Շրի Լանկայի կառավարությունը պայթյունների շարքի համար պատասխանատու է համարել տեղական «Ջամաթ ալ-Թաուխիդ ալ-Վաթանիա» («Ազգային միասնություն», NTJ) իսլամիստական խմբավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ