News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Մաքուր Երեւան» պարտադիր լինելու է, մենք դրա ճանապարհին ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով քաղաքում առկա աղբահանության խնդիրների մասին։

Հարցին՝ «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեջ փոփոխություն նկատո՞ւմ է տուգանքից հետո, գո՞հ է, Երեւանի քաղաքապետը պատասխանեց. «Ընդհանրապես «Սանիթեք» ընկերության աշխատանքներից ես գոհ չեմ, սակայն տուգանքից հետո մի փոքր լավացել է»։

Մարությանի խոսքով՝ իրենք ամեն ինչ արել են «Սանիթեք»–ին օգնելու համար, սակայն նկատել են, որ ընկերությունը թերացել է. «Մենք անում ենք համալիր լուծումներ։ «Սանիթեք» ընկերությանը ասվել էր՝ եթե ապահովեք նորմալ բնականոն աշխատանքը եւ Երեւանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք, սկսեցինք իրենց հետ ամենօրյա ռեժիմով աշխատել, սակայն տեսանք, որ իրենք թերանում են, չնայած մենք ամեն ինչ արել ենք, որ ոտքի կանգնեն»։

«Սանիթեքի» հետ նամակագրությունը հրապարակելու կոչին քաղաքապետը պատասխանեց, որ ցանկացողները կարող են գրավոր հարցում ուղարկել եւ ստանալ պատասխանը։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկմանը, որ աղբատար մեքենաները «մեկ անձից» գնելուց բացի դրանց տեխնիկական բնութագիրը գրվել է «ԿամԱԶ» մակնիշի մեքենանրի համար, Մարությանն ասաց, որ նման բան չկա,  իսկ չափանիշները չեն գրվել մեկ ընկերության համար։

Ընդդիմադիրների այն մեղադրանքներին, թե իրենց տեղյակ չեն պահում, երբ օրինակ աղբատար մեքենների մրցույթ են հայտարարում, նա ասաց. «Մրցույթը հայտարաված էր 2 ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ են եղել, ամբողջ հայությունը տեղյակ է եղել, ուղղակի բոլորը պետք է իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները, թե քաղաքապետը, թե քաղաքապետարանի աշխատակազմը պարտականություն չունեն ամեն ինչի մասին տեղյակ պահել։ Նրանք կարող են գրավոր ցանկացած հարց ուղղել եւ ստանալ սպառիչ պատասխաններ»։ 

Տպել
Ամենաշատ