News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանը առաջին եռամսյակի համար եկամուտները չի թերհավաքագրել, ավելին ընդհանուր հավաքագրումը 100 տոկոսից էլ ավելի է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարության մասին, որ քաղաքապետարանը առաջին եռամսյակի համար եկամուտները 50 մլն դրամ ավելի քիչ է հավաքագագրվել նախորդ տարվա համեմատ։

«Չկա այդպիսի բան, փոխքաղաքապետ Հայկը Սարգսյանը, որը ֆինանսական գծով է պատասխանատու, մանրամասն կբացատրի նիստի ժամանակ»,–ասաց նա, ապա հավելեց, որ ոչ միայն 50 միլիոնով քիչ չի հավաքվել, այլ ընդհանուր հավաքագրումը 100 տոկոսից էլ շատ է եղել։

Դավիթ Խաժակյանը ավագանու այսօրվա նիստին հայտարարել էր, որ քաղաքապետարանը թերհավաքագրել է եկամուտները առաջին եռամսյակի համար. «Մի քանի ամիս առաջ մի շարք համայնքային տուրքեր բարձրացվեցին այն հիմնավորմամբ, որ քաղաքի եկամուտները մեծանան: Ապշեցուցիչ է, որ 50 մլն դրամ ավելի քիչ է հավաքագագրվել նախորդ տարվա համեմատ: Այսինքն բարձրացնում ենք տուրքերը, որ ավելի շատ գումար հավաքենք, պարզվում է նախորդ տարվանից քիչ ենք հավաքել: Եթե այսպես հավաքագրենք, բյուջեն չենք կարողանա կատարել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ