News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչները ծրագրել էին հարձակում իրականացնել Շրի Լանկայի եւս մեկ հյուրանոցի վրա, սակայն նրանց ծրագրերը ձախողվել են, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրներին:

Չի հստակեցվում գրոհայինների եւս մեկ թիրախ համարվող հյուրանոցի անունը: Հաղորդվում է, որ ենթադրյալ ահաբեկիչը գրանցվել էր հյուրանոցում եւ կիրակի այնտեղ էր, սակայն այս պահին չպարզված պատճառով պայթուցիկ սարքը չէր գործարկել:

Ոստիկաններին ավելի ուշ հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը: Ոստիկաններին տեսնելով՝ նա պայթուցիկը գործարկել է, որի հետեւանքով 2 մարդ է զոհվել:

Ոստկանությունում աղբյուրները հայտնել են նաեւ, որ կիրակի իրագործված հարձակումների գործում առանցքային դերակատարում են ունեցել Կոլոմբոյից համեմունքների հարուստ վաճառականի երկու որդիները: Նրանք են գործակել պայթուցիկները Shangri-La եւ Cinnamon Grand հյուրանոցներում: 

Քննիչի խոսքով՝ եղբայրները, ում անունները չեն հրապարակվում, մտել են «ընտանեկան բջջի» մեջ, սակայն հայտնի չէ, թե ինչպես էին կապված այլ ահաբեկիչների հետ, որոնք հարձակումներին մասնակցել են: Գործակալության աղբյուրը նշել է, որ երիտասարդները National Thowfeek Jamaath (NTJ) խմբավորման առանցքային անդամներն էին, որին իշխանությունները պայթյունների պատասխանատուն են համարում:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 321 մարդ, տուժել է 520-ից ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում․․․
Եգիպտոսում Գիզայի Ազգային թանգարանի մոտակայքում ռումբ է պայթել
Նախնական տվյալներով՝ ռումբը պայթել է զբոսաշրջիկների ավտոբուսի հարեւանությամբ…
Քրայսթչերչի մզկիթներում հրաձգության մեջ մահմեդականներին մեղադրած քաղաքական գործիչը զրկվել է խորհրդարանում իր պաշտոնից
Լիբերալ կուսակցության անդամ Թրենթ Ցիմերմանը հայտարարել է, որ դա «այդ ընտրությունների ամենամեծ արդյունքներից մեկն էր»…
Facebook-ը Քրայսչըրչում ահաբեկչությունից հետո խստացրել է ուղիղ հեռարձակումների քաղաքականությունը
Մասնավորապաես Facebook-ը խոստանում է ժամանակավոր արգելափակել օգտատերերի համար հեռարձակումների օգտագործումը, որոնք կիսվում...
ԱՄՆ-ն զգուշացրել է «Եվրատեսիլի» ժամանակ ահաբեկչությունների մասին
Դրանում դիվանագետները հիշեցնում են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա վերջերս կատարված հրթիռային հարձակումների մասին, ինչպես նաեւ այն մասին, որ «Եվրատեսիլն» անցկացվում է մայիսի 14-18-ը, մինչդեռ...
Շրի Լանկայի նախագահը երկրի տարածքում արգելել է 3 ծայրահեղական խմբավորումների գործունեությունը
Հրապարակված հրամանագրի համաձայն՝ արգելքի տակ են հայտնվել «Ջամաթ աթ Տաուհիդ ալ Վաթանիա», «Ջամաթ ալ Միլաթու Իբրահիմ» եւ «Վիլայա...