News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոմնալդ Թրամփը երեքշաբթի նորից քննադատել է The New York Times թերթին՝ նրանից պահանջելով իրենից ծնկաչոք ներողություն խնդրել, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Հետաքրքիր է՝ արդյոք The New York Times-ը ինձանից երկրորդ անգամ ներողություն կխնդրի, ինչպես արեց 2016-ի ընտրություններից հետո: Բայց այս անգամ, նրանք ստիպված կլինեն ծնկի իջնել եւ ներողություն աղերսել, նրանք իսկապես ազգի թշնամիներ են» - Twitter-ում գրել է Թրամփը:

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ նյութից է վրդովվել:

Սակայն երկուշաբթի The New York Times-ում հրապարակվել էր տեսաբան Փոլ Կրուգմանի հոդվածը, որը հերթական անգամ Թրամփին մեղադրել էր 2016-ի նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետաքննության անցկացմանը խոչընդոտելու մեջ, իսկ ամբողջ Հանրապետական կուսակցությանը՝ ամերիկյան արժեքներին չհավատալու մեջ:

 Թրամփի կարծիքով՝ Կրուգմանը, ինչպես եւThe New York Times-ը, կեղծ եւ սխալ հոդվածների պատճառով կորցրել է վստահությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ