News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինը։

Նրա խոսքով՝ ներկա պահին հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց հաջորդականությունը։ «Դրանք կայուն են եւ ունեն ամուր հիմք, միտված են ապագային։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդները եւ մեր երկրների ղեկավարները լիովին հասկանում են, որ եղբայրական դաշնակցային հարաբերությունները մեր երկրների միջեւ համապատասխանում են ժողովուրդների արմատական եւ բուն շահերին։ Եվ պետք է ասեմ, որ սպասում ենք Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը Երեւան՝ մասնակցելու ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին»,- ասել է դեսպանը։

Կոպիռկինը նաեւ նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլ նաեւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում, կրում են կանոնավոր բնույթ։ «Մեր հարաբերություններն իրենց հիմքում մնում են նույնը եւ համապատասխանում են երկու կողմերի հայտարարություններին ռազմավարական եւ դաշնակցային բնույթի վերաբերյալ»,- ընդգծել է Սերգեյ Կոպիռկինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը կասկածի տակ չի դնում Գյումրու ռուսական ռազմաբազայի գոյությունը. Զոհրաբ Մնացականյան
Փոխհարաբերություններում կարող են տարբեր հարցեր լինել...
Փաշինյանը մտադիր է Պուտինի հետ հանդիպել Պետերբուրգում
Փաշինյանն ասել է, որ մտադիր է Պուտինի հետ հանդիպել Պետերբուրգում...
Հայաստանը հույս ունի գազի գնի նվազեցման հարցում «Գազպրոմի» հետ համաձայնության հասնել մինչեւ տարեվերջ. Փաշինյան
Գազի եւ էներգակիրների ոչ խտրական գներն անչափ կարեւոր են ԵՏՄ-ի արդյունավետության համար…
Պահպանվում է Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. սենատոր
Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պահպանվում է...
Հայաստանի անվտանգության բաղադրիչի էական մաս է ՌԴ հետ համագործակցությունը. պատգամավոր
Նրա հավաստմամբ՝ ՌԴ հետ հարաբերություններում ոչ մի խնդիր չկա, այդ թվում անվտանգության ոլորտում...
ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձել են արտահանձնման ոլորտում համագործակցությանը
Հիշյալ սեմինարը ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագրով նախատեսված երրորդ միջոցառումն է...