News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող Վլադիմիր Զելենսկին, որն սպասում է քվեարկության պաշտոնական արդյունքների հրապարակմանը, սսվորական ռեժիմը չի փոխել եւ շարունակում է առավոտյան մարզումները։ Այս մասին տեղեկացրել է ուկրաինական «Ստրանա» պարբերականը, որը երեքշաբթի ապագա նախագահին հանդիպել է Կիեւի Մարիինյան այգում՝ սպորտով զբաղվելիս։

Ինչպես գրում է պարբերականը, «ապագա նախագահին դժվար է ճանաչել»։ «Նա գորշ մարզահագուստով է եւ Puma կարճ տաբատով, սեւ Nike մարզակոշիկներով եւ մարզաշապիկով, սովորական կիեւցի մարդ է վարժություններ անելիս։ Նրա կողքին մարզիչն է, որը հետեւում է վարժությունների ճիշտ կատարմանը, իսկ այգու պարագծով պահապաններն են, որոնք ուշադիր հետեւում են գործընթացին։ Մենք հաշվեցինք, նրանք չորսն էին, բայց միանգամայն հավանական է, որ ավելի շատ լինեն»,- տեղեկացնում է «Ստրանա»-ն։

Պարբերականը նշում է, որ այս առավոտյան Զելենսկին զբաղվել է մարզիչ, սպորտի վարպետ, հնգամարտիկ, տրիատլոնի ուկրաինական եւ միջազգային մրցույթների բազմակի հաղթող Դմիտրի Տկաչենկոյի հետ։

Լրագրողներն արձանագրել են, որ առավոտյան մարզանքի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հիմնականում ուժային վարժություններ է կատարել ֆիթնես-ռետինի օգտագործմամբ, ինչպես նաեւ վազել է մի քանի կիլոմետր այգում։

Պարբերականը նաեւ հիշատակում է, որ երկու տարի առաջ Վլադիմիր Զելենսկին Ze Kubiki վիդեոբլոգ էր վարում առողջ կենսակերպի մասին, որտեղ 24 տեսահոլովակ է հրապարակել վարժություններով եւ ճիշտ սնվելու բաղադրատոմսերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ