News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եվրոպական ներդրումային բանկն ուսումնասիրություններ է կատարել դեռեւս 2016 թվականին եւ նշել, որ Նուբարաշենի աղբավայրի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Մյուս կողմից Երեւանում կա խնդիր աղբամանների կոտրման ու այրման հետ, որոնց մի մասը կոտրվել է հեղափոխության ընթացքում: Այսինքն ցանկացած շեղված մեկը կարող է գիշերով դուրս գալ ու այրել մի քանի աղբաման ու դա կրի պարբերական բնույթ: Քաղաքապետարանը պե՞տք է որեւէ մեկին սաստի այդ աղբամանները կոտրելու կամ այրելու համար: Թե ասում եք՝ սա քաղաքի համայնքի ենթակայության տակ չէ, երբ վաղը կունենանք մեր աղբամանները, այդ դեպքում՝ դողդողալով պահելու եք: Բացի այդ, հրապարակեք ի վերջո «Սանիթեքի» հետ ձեր գրագրությունը, ես չեմ կարող մեկ ամիս սպասել, որ ինչ-որ մեկը բարեհաճի ինձ պատասխանել»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, թե մեկ հարց տվեք պատասխանեմ, որն էր ձեր հարցը:

Թեհմինա Վարդանյանն էլ ասաց. «Հարգելի լրագրողներ, ֆիքսեք, որ քաղաքապետը խուսափում է հարցերին պատասխանել, դուրս եկեք այս մանկապարտեզային վիճակից»:

Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ արդեն վաղուց հայտնի է, որ նոր աղբավայր են կառուցում. «Մրցույթն արդեն հայտարարված է: Երկու տարում պետք է կառուցվի, որից հետո պետք է կոնսերվացվեն թե Նուբարաշենի, թե Աջափնյակի աղբավայրերը: Սա 26 մլն դոլարի մեծ ծրագիր է, որից 10 մլ-ը դրամաշնորհ է:

Աղբամանների անվտանգությունն ապահովելը ոստիկանության գործառույթն է, դա չի կարող անել քաղաքապետարանը: Ինչ վերաբերում է աղբահանության վիճակին, ապա երբ ավագանին ձեւավորվել է, արդեն աղբահանության հարցում կային խնդիրներ: Մենք դա ժառանգություն ենք ստացել նախկիններից»:

«Լույսի» անդամին զայրացրեց նախկինների հիշատակումը. «Թարգեք դա, որ արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանություններից ժառանգություն է: Արդեն ամոթ ա: Արդեն 7 ամիս քաղաքային իշխանություն ենք, մի բան էլ դուք արեք»:

Տպել
Ամենաշատ