News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լավ օրից չէ, որ մենք մտնում ենք այս պրոցեսի մեջ, պատճառն այն է, որ «Սանիթեքը» ձախողում է իր աշխատանքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երեւանում աղբահանությամբ զբաղվող համայնքային հիմնարկ ստեղծելու նախաձեռնությանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցությունից Մարկոս Հարությունյանը նշատեց, որ «Սանիթեքը» սկզբում իդեալական աշխատանք։ էր իրականացնում. «Ես չհասկացա, թե որ փուլից սկսեցին չաշխատել: Կապում են հեղափոխության հետ, թե իբր հակահեղափոխություն է, բայց մինչեւ այդ էլ արդեն վիճակն այդպիսին էր: Ի՞նչ ստանդարտներով եք շարժվել, որ որոշել եք քաղաքապետարանն իր վրա վերցնի աղբահանությունը: Նախկին օրինակով դա ճիշտ չէր համարվում, իրեն չէր արդարացնում»,-ասաց նա:

Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց. «Եթե որեւէ մեկին թվում է, թե մենք ուզում էինք մտնել այս ամենի մեջ, դա այդպես չէ: Անում ենք ստիպված, եւ փորձելու ենք անել լավ: Այսուհետ պետք է պետությունն իր նշանակալի մասնաբաժինն ունենա աղբահանության ոլորտում. աշխարհը դրան է գնում»:

Տպել
Ամենաշատ