News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի զբոսաշրջության արդյունաբերության մեջ նշանակալի եւ կարեւոր իրադարձություն է լինելու. ապրիլի 26–ից 28–ը Երեւանում կանցկացվի «Ին Տուր Էքսպո 2019» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Տեղի է ունենալու թվով 6–րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Բավականին հեղինակավոր, ոչ միայն Հայաստանում այլեւ արտերկրում հայտնի մի ցուցահանդես, որը շատ կարեւոր է Հայաստանի համար, Հայաստանի զբոսաշրջության համար»,– ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս մասնակիցներին գործարար կապեր հաստատել միմյանց հետ։

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո Գրուպ» ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանի խոսքով՝ այս տարի ցուցահանդեսին մասնակցում է 80 ներկայացուցիչ տարբեր երկրներից՝  Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Իրան, Եգիպտոս և այլն:

«Ցուցահանդեսին ներկայացված է զբոսաշրջության ոլորտը գրեթե ամբողջությամբ։ Մենք ունենք եւ՛ տուրօպերատորներ, եւ՛  հանգստյան տներ, եւ՛  հյուրանոցներ, եւ՛ ռեստորաններ, որոնք իրար հետ ստեղծում են զբոսաշրջային պրոդուկտ»,– ասաց Վահագն Միրիջանյանը։

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաև «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը: Ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանի խոսքով՝ աշխատում են Հայաստանի հինգ մարզերում։

«Մենք աշխատում ենք թանգարանների հետ, աշխատում ենք հայաստանյան փառատոների, ինչպես նաու արհեստագործ վարպետների հետ, որոնք բոլորը ներկայացված կլինեն ցուցահանդեսում»,– ասաց Մխիթարյանը։

Ցուցահանդեսի կազմակերպչի խոսքով՝ ոլորտի առաջատարների կողմից անցկացվելու են սեմինարներ, լինելու է նաեւ պատվավոր հյուր՝ հայտնի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ