News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքապետը եւ «Սանիթեք» ընկերությունը հատվում են մոտակա աղբանոցում. Եթե աղբանոցը մաքուր է, նշանակում է հատումը  տեղի է ունեցել բարորակ եղանակով, եթե աղբանոցը լիքն է, հատումն ինչ-որ տեղ այնպես չէ: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Սարգսյան:

Նույն խմբակցությունից Իզաբելա Աբգարյանն էլ նշեց, որ քաղաքն աղբից մաքրելու համար պետական հիմնարկի ստեղծումը փրկօղակ է այս իրավիճակում, որովհետեւ քաղաքը գնտվում է նախաճգնաժամային վիճակում:

«Բնականաբար, համայնքի վրա դնել լրացուցիչ ծախս, որը մենք անելու ենք, ոչ մեկի համար ցանկալի չէր, բայց մենք նաեւ տեսանք, որ քաղաքապետարանն ամեն կերպ փորձում էր «Սանիթեքին» շանս տալ, որ կատարի իր պարտականությունները: Դա շատ թանկ էր նստում, որովհետեւ դա արվում էր քաղաքացիների ու մեր նյարդերի հաշվին: Շատ լավ է, որ հիմա քաղաքը գնում է այս ռիսկային, բայց լավ որոշմանը»,-ասաց նա:

Նշենք, որ ավագանին այս պահին քննարկում է Երեւանի տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցը:

Այդ հիմնարկը Երևանի քաղաքապետարանի կազմում գործող իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որի հիմնադիրը Երևան համայնքն է` ի դեմս ավագանու:

Հիմնարկի գործունեության հիմնական նպատակն Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:

Տպել
Ամենաշատ