News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սառույցը տեղից շարժվել է եւ շոուբիզնեսի շատ հայտնի ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք շոուբիզնեսի ներկայացուցիչները ստացել են  հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), քանի որ ապրիլի 20-ը սահմանված էր որպես վերջնաժամկետ դրա համար։

«Ապրիլի 20–ը շաբաթ օր էր, ուստի այդ օրը տեղափոխվել էր երկուշաբթի։ Ես գիտեմ, որ սառույցը տեղից շարժվել է եւ շոուբիզնեսի շատ հայտնի 5 ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են։ Այս պահին չեմ բացահայտի, քանի որ այդ հինգից մի քանիսը ներկայացման փուլում են, հենց ներկայացնեն, մոտակա օրերին կամ մինչեւ շաբաթվա վերջ մենք մամուլի հաղորդագրություն կտարածենք, թե շոուբիզնեսի որ ներկայացուցիչներ էին, որ օգնել են մեզ հաղթահարենք սառույցը տեղից շարժելու գործընթացը»,–ասաց նա։

ՊԵԿ նախագահը մանրմաասնեց, որ մյուսների հետ աշխատելու են բարիդրացիական. «Շատ դեպքերում համոզելու, խնդրելու, ապացուցելու մեր գործառույթների շրջանակներում գործիքակազմ ենք կիրառելու»։

Հարցին՝ ստուգումներ, խուզարկություններ լինելո՞ւ են, նա պատասխանեց, որ դրան էլ ժամանակ կհասնի. «Կարող են այդպիսի բաներ կիրառվել, սակայն այն դեպքում, երբ ամիսներ կամ կես տարվա, 9 ամսվա աշխատանքային արդյունքները բերեն նրան, որ քննիչը որոշի, որ նման միջոցներ կիրառելու նպատակահարմարություն կա»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ