News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ստեղծել «ավելի արդարացի» սոցիալական ցանցեր՝ ի պատասխան այն խտրականության, որին նա բախվում է որպես Twitter Inc-ի հանրապետական։

Նա ողջունել է  ԱՄՆ օրենսդիրների նախաձեռնությունը, որոնք կոչ են արել մի քանի տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին ցուցմունքներ տալ տարբեր սկանդալների հետ կապված։ «Զարմանալի չէ, որ Կոնգրեսը ցանկանում է մասնակցել, եւ նա պետք է մասնակցի»,- գրել է նա Twitter-ում։

Թրամփը Twitter-ում ամենահայտնի աքաունթներից մեկն ունի՝ գրեթե 60 միլիոն բաժանորդով, բայց նա քանիցս քննադատել է ընկերությանը եւ նրա մրցակիցներին սոցցանցերում, որովհետեւ այն կանխակալություն է անվանել վերաբերմունքը պահպանողականների հանդեպ։

Նա Twitter-ին եւ մյուս տեխնոլոգիական ընկերություններին մեղադրել է հանրապետականներին սահմանափակելու մեջ։

«Մենք կիրառում ենք Twitter-ի կանոնները անաչառ եւ հավասարապես բոլոր օգտատերերի հանդեպ, անկախ նրանց ծագումից կամ քաղաքական կողմնորոշումից։ Մենք մշտապես աշխատում ենք մեր համակարգերի բարելավման ուղղությամբ եւ նախկինի պես լինելու ենք թափանցիկ մեր ջանքերում»,- ասել է Twitter-ի ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ