News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվել է ընտրողների ձայների 100 տոկոսը։ Վլադիմիր Զելենսկին հաղթել է՝ հավաքելով ձայների 73,22 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին տրված ձայները 24,4 տոկոս են կազմել՝ հայտնում է Liga.net-ը։

Ընտրություններին մասնակցել է 18 491 840 ուկրաինացի։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2,3 տոկոսը։

Ընտրությունների օրը, ապրիլի 21-ին, ազգային էքզիթ-պոլի կողմից արդյունքները հայտարարելուց հետո Զելենսկին խոստացել էր, որ հուսախաբ չի անի ուկրաինացիներին։ «Շնորհակալություն բոլոր ուկրաինացիներին, որոնք ինձ սատարել են։ Շնորհակալություն այն ուկրաինացիներին, որոնք այլ ընտրություն են կատարել․․․ Ես խեստանում եմ, որ երբեք հուսախաբ չեմ անի ձեզ բոլորիդ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել