News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընտրական հանձնաժողովը մերժել է նախկին պետական ծառայողներին քաղաքացիական իրավունքներից զրկելու մասին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խնդրանքը։ Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր 2016թ․ հեղաշրջման փորձից հետո լայնամասշտաբ հետապնդումների շրջանակներում ազատվել էին աշխատանքից։

Իր բողոքարկման մեջ ԱԶԿ-ն պնդում է, որ պետական նախկին 14 712 ծառայողների ձայները չպետք է հաշվի առնվեին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, քանի որ նրանք ընտրելու իրավունք չունեին՝ հայտնում է Hyurriet-ը։

Թուրքիայի գլխավոր ընտրական հանձնաժողովը մերժել է այդ բողոքը,սակայն հայտարարել է, որ կհետաքննի ԱԶԿ-ի երկու այլ բողոքարկումներ, որոնք վերաբերում են որոշակի մարդկանց եւ ընտրական հանձնաժողովների անդամների։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ է դարձել ընդդիմության թեկնածու Էկրեմ Իմամօղլուն, ինչի հետ Էրդողանի կուսակցությունը չի կարողանում հաշտվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ