News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 26-ին Չինաստան այցի շրջանակներում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ինչպես նաեւ առաջնորդները կարող են հանդիպել ամռանը եւ աշնանը՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ապրիլի 26-ին կկայանա հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Վերջերս առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել եւ պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունը»,- ասել է նա՝ նշելով, որ երկխոսությունը կվերաբերի ինչպես երկկողմ, այնպես էլ այլ հարցերի։

«Նախատեսվում է, որ այդ շփումները չեն սահմանափակվի միայն Պեկինում հանդիպմամբ, այլ առաջիկայում կլինեն նաեւ որիշ հանդիպումներ, այդ թվում՝ ամռանը, հնարավոր է՝ աշնանը»,- ամփոփել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ