News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»,– գրել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ իրավապահները Կարելիայի Հանրապետությունում ձերբակալել են ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, որը հետախուզվում էր ՀՀ ՀՔԾ-ի կողմից: ՀՔԾ-ից հայտնել են, որ արտահանձման գործընթացը ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել