News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական զորքերը պետք մասնակցեն Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված շքերթին։ Այս մասին ապրիլի 23-ին տեղի ունեցած «Ֆրանսիան եւ հայ ժողովուրդը․ Հայոց ցեղասպանությունից մինչեւ մեր օրերը» սեմինարի ժամանակ ասել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

Նրա խոսքերով, հայկական զորքերի հաղթանակը թուրքերի հանդեպ, այդ թվում՝ Բաքվում, թույլ չեն տվել գերմանական զորքերին տիրապետություն սահմանել Բաքվի նավթի վրա։ «Թուրքական բանակի հաղթանակը կբերեր նրան, որ գերմանական զորքերը 1918թ․ ամռանը ապահովված կլինեին իրենց տեխնիկայի համար վառելիքով։ Դա կարող էր փոխել պատերազմի ընթացքը։ Հայերը, չունենալով պետականություն, կարողացել են հսկայական ներդրում ունենալ մարդկության պաշտպանության գործում»,- ասել է փորձագետը։ Նշենք, որ ապրիլի 23-ին Մասիս քաղաքում անցկացվում է «Ֆրանսիան եւ հայ ժողովուրդը․ Հայոց ցեղասպանությունից մինչեւ մեր օրերը» թեմայով սեմինար։

Սեմինարից հետո կանցկացվի երթ դեպի Մասիսի Սբ․ Գեւորգ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կտեղակայվեն 15 խորհրդանշական լամպեր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ