News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հետազոտողների խումբը Սթենֆորդի համալսարանից (ԱՄՆ) ուսումնասիրել է եղանակային փոփոխությունների ազդեցությունը առանձին երկրների տնտեսության վրա 1961-2010 թվականների ընթացքում։ Պարզվել է, որ տաքացումը սաստկացրել է անհավասարության ցուցանիշները 25 տոկոսով, տեղեկացնում է HighTech-ը։

Եթե օդի միջին ջերմաստիճանը ավելի ցածր լիներ, ապա հարուստ եւ աղքատ տարածաշրջանների տարբերությունն ավելի փոքր կլիներ։

Փորձագետները հետեւել են, թե ինչպես է միջին տարեկան ջերմաստիճանն ազդում յուրաքանչյուր երկրի տնտեսության վրա։ Ընդ որում՝ նրանք հաշվի են առել նաեւ այլ գործոններ, այդ թվում նոր տեխնոլոգիաների զարգացումը։

Աշխատանքի հեղինակները երկու մոդել են կառուցել։ Մեկն՝ իրական, մյուսը՝ հիփոթետիկ, որի համաձայն՝ մարդկությունը ջերմոցային արտանետումներ չի արտադրում եւ չի աղտոտում շրջակա միջավայրը։

Մոդելների համեմատությունը ցույց է տվել, որ 1961-2010 թվականներին տնտեսական աճի տեմպերը հասարակածին մոտ երկրներում նվազել են կլիմայական փոփոխությունների պատճառով։

Այդ տարածաշրջաններում ՀՆԱ-ն կարող էր աճել 25 տոկոսով, եթե չլինեին գլոբալ ջերմացման հետեւանքները։

Միեւնույն ժամանակ, ավելի սառը կլիմա ունեցող երկրների տնտեսական ցուցանիշները բարելավվել են 20 տոկոսով՝ չափավոր ջերմացման շնորհիվ։ Օրինակ, Նորվեգիայում ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով ավելացել է 1961 թվականից 34 տոկոսով։ Այն դեպքում, երբ Հնդկաստանում այդ ցուցանիշը նվազել է գրեթե նույն չափով։

Գիտնականներն ընդգծում են, որ աննշան փոփոխությունները՝ պայմանավորված ջերմացմամբ, կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել բացասական հետեւանքների։ Գյուղատնտեսական ձեռնարկություններն, օրինակ, կորցնում են շահույթը անոմալ տաքության պատճառով եւ հրաժարվում ներդրումներից, որոնք անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաների համար։ Դա կարող է անդրադառնալ նրանց աճի ցուցանիշների վրա։

Համաշխարհային բանկի գնահատականներով՝ կլիմայական փոփոխությունները կնվազեցնեն ՀՆԱ-ն եւ կյանքի մակարդակը Հարավային Ասիայում։ Բանգլադեշում բնակչության միջին եկամուտը կկրճատվի 14,4 տոկոսով, Հնդկաստանում՝ 10 տոկոսով։

ԱՄՆ-ում գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել ՀՆԱ 10 տոկոսի կորստի, իսկ Ռուսաստանում կավելանա մահացությունը, կմեծանա վնասատուների թիվը, ճանապարհները կդառնան ավելի վատը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ