News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պահանջել է, որ Կանադան հետ տանի տոննաներով աղբը, որն անօրինականորեն ուղարկել է Մանիլա, կամ իրեն վտանգում է «պատերազմի» հետ բախման, փոխանցում է AFP-ն:

Ֆիլիպինները Կանադային կոչ է անում տանել աղբի տասնյակ կոնտեյներները, որոնք երկիր են ուղարկվել 2013 եւ 2014 թվականներին, պնդելով, որ դրանք թունավոր թափոններ են պարունակում:

Սակայն Օտտավան հայտարարել է, որ իրավունք չունի մասնավոր բեռնափոխադրողին ստիպել բեռը Կանադա վերադարձնել:

Դուտերտեն հայտարարել է, թե իր համար միեւնույն է՝ այս հարցում իր դիրքորոշումն արդյո՞ք երկրներին թշնամիների կվերածի:

«Ես Կանադային զգուշացնում եմ, որ իրենց համար ավելի լավ է այս աղբը վերացնել, կամ ես կգնամ Կանադա եւ այնտեղ կտանեմ իրենց աղբը»,- ասել է նա:

«Եկեք Կանադայի հետ պայքարենք: Ես նրանց պատերազմ կհայտարարեմ»,- հավելել է Ֆիլիպինների նախագահը, որն իր հրապարակային ելույթներում հաճախ է օգտագործում կոպիտ բառապաշար եւ հիպերբոլաներ:

Աղբը խնդրահարույց հարցերից մեկն է, որոնք փչացրել են այս 2 երկրի հարաբերությունները:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պատերազմի ամենակատաղի քննադատներից մեկն էր, որը վարում է 2016 թվականին ընտրված Դուտերտեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ