News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան ապրիլի 21-ի ահաբեկչություններից հետո, որոնց հետեւանքով զոհվեց ավելի քան 300 մարդ, մտադիր է փոխել ուժային կառույցների ղեկավարներին՝ հայտնում է Reuters-ը։

Նախագահի խոսքերով, չնայած այն բանին, որ նրանք նախնական տեղեկատվություն են ունեցել այդ մասին, դրանց կանխման համար որեւէ քայլ չեն ձեռնարկել։

«Ես ամբողջովին կվերակազմավորեմ ոստիկանությունն ու անվտանգության ուժերը առաջիկա շաբաթներին։ Ես մտադիր եմ առաջիկա 24 ժամվա ընթացքում փոխել պաշտպանական հաստատությունների ղեկավարներին»,- ազգին ուղղված իր հեռուստաուղերձում ասել է Սիրիսենան։

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում եկեղեցիներում եւ հյուրանոցներում 8 պայթյունների հետեւանքով զոհվել է 320 մարդ, ավելի քան 400-ը վնասվածքներ է ստացել։ Զոհվածների թվում 11 երկրներից 39 արտասահմանցիներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ