News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինչքան պետք է Հայաստանին, այնքան էլ պետք է Թուրքիային, եւ մենք ոտուձեռ ընկնելու անհրաժեշտություն չունենք: Այս մասին «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ հնարավոր քայլերի մասին։

«Ամենակարևոր խնդիրը ՀՀ-ի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է և ՀՀ-ի ձայնը միջազգային հանրության համար ավելի լսելի դարձնելը։ Եվ ես կարծում եմ՝ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մենք պետք է զուսպ լինենք այս առումով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինչքան պետք է Հայաստանին, այնքան էլ պետք է Թուրքիային, եւ մենք ոտուձեռ ընկնելու անհրաժեշտություն չունենք: Չնայած դա հարց է, որ պետք է լինի մեր օրակարգում, բայց մեր դիրքորոշումը պետք է լինի շատ հստակ, սկզբունքային և արժանապատիվ և առաջին հերթին պետք հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա, և այս առումով Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ հարգանքը Հայաստանի նկատմամբ պետք է շարունակաբար մեծանան»,- ասաց նա:

Արձագանքելով քննադատությանը, որ իրենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ոչինչ չեն ձեռնարկել, Փաշինյանը նշեց․ «Մեր կառավարության ծրագրում շատ հստակ նշված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է շարունակվի։ Այդ գործընթացը գնում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ