News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան: Հյուսիսային Կորեայի առաջնորդի զրահագնացքը վաղ առավոտյան հատել է սահմանը եւ կանգնել Խասան կայարանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պրիմորիեի վարչակազմում աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ինքը տեսել է, թե ինչպես են Կիմ Չեն Ընին դիմավորել աղ ու հացով, նրան ծաղիկներ են տվել, որից հետո կարմիր գորգի վրայով մտել է կայարանի շենք:

Պրիմորիեի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն իր «Ինսթագրամում» Stories է հրապարակել, թե ինչպես է Կիմ Չեն Ընը իրեն ուղեկցող անձանց, այդ թվում՝ ԱԳ նախարար Լի Յոն Հոյի եւ իր առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիի  հետ կառամատույցում իջնում գնացքից: Պրիմորիեի նահանգապետից բացի, Հյուսիսային Կորեայի առաջնորդին դիմավորել են ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը, Փհենյանում ՌԴ դեսպան Ալեքսանդ Մացեգորան, Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովը:

Կիմ Չեն Ընի այցն առաջին ուղեւորությունն է Ռուսաստան: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը նախատեսված է ապրիլի 25-ին: Այն անցկացվելու է Ռուսկիյ կղզում, Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի S մասնաշենքում: Գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը եւ երկկողմ հարաբերությունները:

Աղբյուրի տեղեկություններով՝ հյուսիսկորեացի առաջնորդը Վլադիվոստոկում կմնա մինչեւ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ