News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Ցանցում հայտնվել է տեսանյութ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Խասան սահմանամերձ երկաթուղային կայարան այցելությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է նա փորձում շրջանի բնակիչների կողմից իրեն մատուցված բոքոնը։

Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ տեղեկացրել էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրաժարվել էր ավանդական ռուսական հյուրասիրությունից։

Կայարանում Կիմ Չեն Ընին դիմավորել են ՌԴ Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովը, Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն, Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան, Պրիմորիեում Հյուսիսային Կորեայի գլխավոր հյուպատոս Չո Սոկ Չխոլը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ ուրախ է գտնվել ռուսական հողում։

Ալեքսանդր Կոզլովը Հյուսիսային Կորեայի առաջնորդին մաղթել է բարի գալուստ ռուսական հողում։

«Մենք հույս ունենք, որ այս այցը կմնա ձեր սրտում որպես ջերմ հիշողություն»,- ընդգծել է նա։

Կիմ Չեն Ընը պատասխանել է, որ այս այցելությունը Ռուսաստան վերջինը չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ