News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի գլխավոր դատարանը երեքշաբթի նվազեցրել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի պատժաժամկետը՝ 12 տարի մեկ ամսից հասցնելով 8 տարի 10 ամիս 20 օրվա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես տեղեկացնում է Globo հեռուստաալիքը, կրճատել են Լուլայի այն պատժաժամկետը, որը նա ստացել էր լյուքս կարգի բնակարանը OAS շինարարական ընկերությունից ստանալու համար։ Իսկ կոռուպցիայի եւ փողերի լվացման դատավճիռները հաստատվել են. դրանց համար նախկին նախագահն ստացել է համապատասխանաբար 5 տարի 6 ամիս 20 օր եւ 3 տարի 4 ամիս բանտարկություն։

Ինչպես նշում է Folha de Sao Paulo պորտալը, դատարանի վճիռը թույլ է տալիս Լուլային ավելի թեթեւ ռեժիմ ակնկալել՝ բանտից դուրս գալու հնարավորությամբ մինչեւ 2019 թվականի վերջը։ Դա նախատեսվում է այն օրենքով, որը հեշտացնում է կալանման պայմանները ժամկետի մեկ վեցերորդի չափով։

Անցած տարվա ապրիլին Լուլա դա Սիլվան հասցվել է Կուրիտիբու, որտեղ բանտարկվել է կոռուպցիայի գործով։ 2018-ի հունվարին դատապարտվել է 12 տարի մեկ ամիս ազատազրկման։

2018-ի նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ նախկին նախագահը մեղադրվել է նաեւ փողերի լվացման համար, որոնք իբր ստացել է Հասարակածային Գվինեայի եւ բրազիլական ARG ընկերության միջեւ միջնորդության համար, որպեսզի ընկերությունը գործունեություն սկսի աֆրիկյան այդ երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ