Կալիֆոռնիա նահանգի Սանիվեյլ քաղաքում անցորդներին վրաերթի ենթարկելու հետեւանքով տուժել է առնվազն 8 մարդ: ABC-ն հայտնում է, որ ոստիկանության ենթադրությամբ՝ փոխադրամիջոցի վարորդի գործողությունները կանխամտածված են եղել:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է:
Բոլոր տուժածները, որոնցից ամենափոքրը 13 տարեկան է, տեղափոխվել են հիվանդանոց: