News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշելու, թե ով պետք է դառնա ՍԴ դատավոր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ով պետք է լինի ՍԴ դատավոր, եւ արդյոք Գոռ Հովհաննիսյանն արժանի թեկնածու չէր, որ մերժվեց ԱԺ-ի կողմից:

«Այդ հարցը որոշում է ԱԺ-ն, որոշում է ՀՀ նախագահը: Բոլոր նրանք, որոնք 40 տարեկան են, 15 տարվա մասնագիտական ստաժ ունեն, ունեն բարոյական բարձր հատկանիշներ, համապատասխանում են: Դա Սահմանադրությամբ է»,-ասաց Թովմասյանը՝ հավելելով. «Ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել: Ում ԱԺ-ն ընտրի, նրա հետ էլ կաշխատեմ»:

Նա ընդգծեց, որ փաստաբան Վահե Գրիգորյանի որակները եւս բավարար է համարում ՍԴ դատավոր դառնալու համար:

Հրայր Թովմասյանը բացառեց, որ իր նկատմամբ ճնշումներ եղել են. «Ճնշում իմ նկատմամբ չի գործադրվել, երբեք: Ցանկացած ճնշման դեպքում դուք դրա մասին կիմանաք»:

Նա հրաժարվեց պատասխանել քաղաքական բնույթի հարցերի՝ վկայակոչելով, որ ՍԴ նախագահի պաշտոնը բացառում է նման հարցերի անդրադառնալու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ