News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ցեղասպանության ճանաչման հարցում մեր մարտավարությունը Հայաստանի հզորացումն է. դա ամենաճիշտ եւ ամենակարճ ճանապարհն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն մարտավարությունը, որը մենք ունեք, տարիներ շարունակ ունեցել ենք, խոսուն է։ Դուք տեսնում եք, որ ամեն տարի մի գործընկեր երկիր ճանաչում է Հայոց  ցեղասպանությանը»,- ընդգծեց նա:

Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» տապալմանը, նշեց, թե ի սկզբանե չէր կարծում, թե Թուրքիայի հետ այդ ճանապարհով հնարավոր էր որեւէ  հաջողության հասնել։

«Չէի կարծում, որ հնարավոր է այդ ճանապարհով որևէ հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ որևէ դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմաթիվ հնարավորություններ է ունեցել։ Ըստ իս, դա ի սկզբանե տապալման էր դատապարտված»,- շարունակեց նա։

Հարցին՝ հիմա՞ էլ տապալված ծրագիր կլինի, եթե ՀՀ-ն հաշտության ձեռք մեկնի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե այս հարցի պատասխանը հնարավոր չէ ոտքի վրա տալ. «Մեր դիրքորոշումները շատ չեն փոխվել, դրանք բազմիցս հնչեցվել են»,-ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիայի կողմից նախապայմաններով խոսելն ընդունելի չի համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ