News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոր իշխանությունը արտաքին քաղաքական ոլորտում որեւէ փոփոխություն չի նախատեսել, եւ դրանով էլ հպարտանում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, եւ նկատեց, որ Հայաստանի գլխավոր խնդիրը ռազմավարություն ունենալն է արտաքին քաղաքականության ոլորտում:

«Ես կարող եմ իրենց համար տխրել ու լաց լինել, որ հեղափոխություն են անում, բայց  արտաքին քաղաքականության հին մակարդակն են պահպանում, եւ խոսում են հզորանալու մասին: Եթե հեղափոխություն եք անում, ապա ինչով եք հզորացնելու, եթե էդպես է՝ Սերժ Սարգսյանը հզորացնում էր էլի»,- ասաց Հայրիկյանը:

Տպել
Ամենաշատ