News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաեւ արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետեւ իրավունքը էմոցիա չի սիրում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, պետք է լինեն հստակ փաստեր, փաստարկներ, այդ թվում սեփականության իրավունքի հետ կապված. «Կան սեփականության իրավունքի տարբեր ասպեկտներ՝ անհատի սեփականության իրավունք, հավաքական սեփականության իրավունք: Այդ ուսումնասիրության զգալի մասը վերաբերում է նաեւ սեփականության իրավունքին: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ փաստաթղթեր, ինչ հիմքեր, ինչ հիմնավորումներ կան եւ ինչպես պետք է բարձրացնել հարցը, ով է համարվելու իրավահաջորդ եւ ինչպես է բարձրացվելու այդ հարցը, որպեսզի հնարավոր հետագա լուծումները կանխատեսելի լինեն»,-ասաց Հարությունյանն ու հավելեց. «Ցանկացած քայլ, որը կարող է բերել հնարավոր ձախողման, կլինի շատ վտանգավոր նախադեպ: Այստեղ պետք է զգույշ գործել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները
Մինչև անկախության հռչակումը դրանով պետք է զբաղվեր Հայ առաքելական եկեղեցին․․․
Սիդնեյում ապրիլի 21-ին հայկական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները Արդարության երթ կանցկացնեն
Քայլերթի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Նանոր Շոկայանը, ով նաև Ավստրալիայի  հայկական երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի...
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Առաջարկը ներկայացվել է Փասադենան ներկայացնող վերահսկիչ Քեթրին Բարգերի…
Ամենաշատ