News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստող մթնոլորտի ստեղծումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը, իսկ խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, ապա այս ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվում: «Սա գործնական կիրառության հարց է: Եթե ամեն ինչ միանգամից տեղի չի ունենում, չի նշանակում, որ մոռացել են»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ կողմերի միջեւ փոխըմբռնման մասին կարելի է խոսել այնքանով, որքանով Հայաստանը հստակ հասկացնում է իր մոտեցումները: Նշելով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը ընդհանրապես միջազգային հանրության եւ մասնավորապես ՄԱԿ-ի աջակցության կարեւորության մասին՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Երեւանն աշխատում է հանուն խաղաղության: «Պետք չէ կասկածել մեր վճռականությանը: Մենք ասում ենք, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքն աղետն է: Ինչ վերաբերում է խաղաղությանը ժողովուրդների նախապատրաստմանը, ապա այս հարցում հստակ ձեւակերպումներ չկան: Սա սկզբունք է, որը պետք է զարգացնել»,- հայտարարեց Մնացականյանը: Ընդ որում՝ նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները հրապարակային են գործում: Տրամաբանական է, որ կա որոշակի գաղտնիություն: Սակայն ցանկացած առաջքայլ հանրությանը հայտնի կդառնա, հավաստիացրեց ԱԳ նախարարը:

Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Փաշինյանի եւ Ալիեւի երեք հանդիպումները հեռացում չէին ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, նախարարը հավաստիացրեց, որ դա այդպես չէ, իսկ հանդիպումները ինքնաբուխ են տեղի ունեցել՝ կողմերին հնարավորություն տալով ավելի լավ ճանաչել միմյանց:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումների ընթացքում հարցերի լայն շրջանակ է քննարկվել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը:

«Մյուս կողմն իր մոտեցումներն ունի: 20 տարի մեկ ձեւաչափ է եղել: Հայաստանի վարչապետը ներկայացնում է Հայաստանը: ԼՂ իշխանություններն ընտրվել են ԼՂ բնակչության կողմից: Մենք չենք կարող առանց ԼՂ-ի ստանձնել բոլոր պարտավորությունները: Սա բանակցությունների արդյունավետության հարց է»,- հիշեցրեց նախարարը՝ միաժամանակ չհամաձայնելով այն մտքին, որ բանակցությունները փակուղում են:

Անդրադառնալով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ նախարարը նշեց, որ դրանց ավելացել են Դուշանբեինը: Մեզ համար ռիսկերի նվազեցումն ամենակարեւորն է, պայմանավորվածությունները կարելի է ցանկացած ձեւով անվանել, եզրափակեց Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ