News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երբեւիցե կենացներով պատմական արդարության չեն հասնում,երբեւիցե հայհոյելով պատմական արդարության չեն հասնում: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ասաց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը (նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են –խմբ.):

«ՀՀ քաղաքացիներս, նոր Հայաստանի իշխանություններս մեկ բան պետք է հասկանանք, որ ավելի քան հարյուր տարի առաջ կատարվածի պատասխանը ուժեղ Հայաստան ունենալն է, հզոր տնտեսություն ունենալն է, հզոր բանակ ունենալն է, եւ ոչ թե այն խոսքերն ու հայհոյանքները, որոնցով շատ շատերը փորձում են ինքնահաստատվել»,-ասաց Սանասարյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ իր համար ամենակարեւորն է, որ ճանաչվի ՀՀ քաղաքացու իրավունքը սեփական երկրում, որ ՀՀ քաղաքացին վստահ իրեն զգա սեփական երկրում, որ ՀՀ-ում բոլորը լինեն հավասար, ու չլինեն արտոնյալներ. «Հեղափոխությունից հետո այդ քաղաքականությունը տարվել է, եւ տարվում է:  Ինչ վերբերում է արտաքին քաղաքականությանը, ապա, ես կարծում եմ, որ տարվել է եւ տարվում է բալանսավորված քաղաքականություն իշխանությունների կողմից»:

Տպել
Ամենաշատ