News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բոլորս էլ տեսնում են, որ աշխարհի երկրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհին են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, այսօր սփյուռքահայության, ամբողջ ազգի հիմնական նպատակն այն է, որ Ցեղասպանությունը ճանաչում ունենա:

«Ամերիկայի 45-րդ նահանգը արդեն ուզում է ճանաչել, Ֆրանսիան ու Ֆրանսիայի նախագահը ընդունեց, որ ամեն տարի ապրիլի 24-ը սգո օր է, Իտալիան աշխատանքները կատարում է: Սա ոչ թե միայն կառավարությունը, իշխանությունը, խորհրդարանը, դա մեր ամբողջ աշխարհի հայության խնդիրն է: Բոլորը աշխատում են եւ դրա արդյունքները բոլորն էլ նկատել են, ինքնստինքյան դուք էլ եք զգում, որ կարճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան այդ ոճրագործության պատասխանը տա ամբողջ աշխարհի առաջ: Որ ոչ մի ազգ ցեղասպանությունը  չզգա»,-ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ «լիարժեք նկատել են», որ ամեն տարի մարդիկ այդ վիշտը ապրելով, սգալով ամեն ինչ անում, են որ Ցեղասպանությունը միջազգային ճանաչում ունենա. «Մենք պետք է կարողանանք ներկայացնել այս հարցը՝ սայթերով, ինտերնետով, խորհրդարաններում, մեր կապերով: Դա էնպիսի բան է, որ արդարությունը, ասենք, հիվանդանում է, բայց չի մահանում: Հիմա հարցը ավելի շատ է քննարկվում, ավելի շատ երկրներում են ճանաչում»:

Հարցին, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացում մեր կողմից պե՞տք է նախապայմաններ լինեն, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Ամեն ինչ էլ պետք է լինի, տարածքներն էլ, վնասներն էլ: Լիարժեք հենց այնպես չի, ասենք 1,5 մլն հայություն, որ իրենց քմահաճույքով կամ զավթելով հողատարածքները… որ ամեն ինչ մեր սրտով լինի, պետք է պատասխան տան եւ տարածքային, եւ ֆինանսական, եւ բարոյական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Ամենաշատ