News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այս պահին ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի հետ կապված խնդիրներ չկան: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը բնականոն ռիթմով է ընթանում: Նախօրեին դատարանը բավարարել էր Պողոսյանի կալանավորման միջնորդությունը, իրավապահ մարմինները քննարկում են հայկական կողմի արտահանձնման դիմումը: Դավթյանը նշեց, որ տեղեկություններ այն մասին, որ Պողոսյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, չկան:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկի՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցով Արթուր Դավթայնը նույնպես ասաց, որ գործընթացը շարունակվում է:

«Նման գործընթացները ամիսներ են տեւեում», - նկատեց գլխավոր դատախազը: Ավտոմեքենա նստող Դավթյանին եւս մեկ հարց ուղղվեց. «Իսկ Միքայել Հարությունյա՞նը»: «Ամենայն բարիք»,-հրաժեշտ տվեց Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ