News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ գործի հետաքննությունը օբյեկտիվ է, ամբողջական եւ համակողմանի։ Այս մասին ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ գործի նյութերը բավական են Սանասարյանին մեղադրանք ներկայացնելու համար։ Դա, բնականաբար, հանգեցրել է Սանասարյանի կարգավիճակի սահմանմանը։ Ինչպես պարզաբանել է Դավթյանը, ամենագլխավորն այն է, որ Սանասարյանը պաշտպանության իրավունք ունի, եւ նա կարող է ներկայացնել սեփական փաստարկները, իրեն հայտնի տեղեկությունները, որոնք կդառնան օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննության առարկա։

Ընդ որում՝ Դավթյանը կտրականապես համաձայն չէ այն ձեւակերպումներին, թե «գործը սարքված է»։ «Բացառվում է, մոռացեք այդ արտահայտությունը»,- նկատել է Արթուր Դավթյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ